ԱՄՆ-ն ազատել և ԱՄԷ-ին է հանձնել Գուանտանամոյի 15 բանտարկյալի
Международные новостиՄիացյալ Նահանգներն Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությանն է հանձնել Գուանտանամոյի 15 բանտարկյալի, հաղորդում էРИА Новости-ն` հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:
Նշվում է, որ այդ մարդիկ ազատ են արձակվել՝ «համաձայն նախագահ Բարաք Օբամայի 2009 թվականի հունվարի 22-ի հրամանագրի, երբ Գուանտանամոյի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը դեպքերի (կալանավորումների) համապարփակ ուսումնասիրություն է անցկացրել»:
Աղբյուրը մանրամասնում է, որ լրացուցիչ հետազոտությունների հիման վրա կայացվել է բոլոր 15 բանտարկյալներին ազատություն շնորհելու որոշում:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտերից հետո ահաբեկչության մեջ կասկածվողներին պահելու համար Կուբայի Գուանտանամո բազայում բանտ է ստեղծվել: