ԻԼԻՊ-ի ահաբեկչությունները՝ 3-րդ համաշխարհային պատերազմի նախերգանք
Международные новостиՆերկայումս ամենից արդիական և քննարկվող թեման կարելի է համարել ահաբեկչությունը: Այսօր ամենահայտնի ահաբեկչական խմբավորումներից է «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), որը կարողանում է մարդկային չարիքներ իրականցնել աշխարհի տարբեր անկյուններում:
Ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի: Ցավոք, ահաբեկչությունների շարանը տարածվում է և որպես այդպիսին ահաբեկչությունը կարելի է գնահատել 3-րդ համաշխարհային պատերազմի նախերգանք, ուղղակի եթե նախորդ 2 պատերազմները ունեին հստակ ժամանակագրություն, հստակ վայր և առանձնացված կողմեր, նույնը չի կարելի ասել վերջինիս վերաբերյալ։ Այն տեղի է ունենում չափազանց անսպասելի առանց հաշվի առնելու տեղ ու ժամանակ:
2016 թվականին Եվրոպան ականատես եղավ այդ չարիքին. մեկը մյուսին հաջորդում էին ահաբեկչական գործողությունները Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում: ԵՄ անդամ պետության ղեկավարների կոչերն ու հորդորներն անտեսելով՝ ԻԼԻՊ-ը կարծես շարունակում էր իր գործը: Ավելին յուրաքանաչյուր երկրում տեղի ունեցող ահաբեկչությունից հետո, այն բացեիբաց ստանձնում է այդ ամենի պատասխանատվությունը: Եվ այսօր Եվրոպան նման է խորտակվող նավի բաց ծովում, քանի որ կա վտանգ, բայց ոչ ոք չի կարող ասել՝ որտեղից է այն գալիս կամ ինչպիսին կլինեն հետևանքները։
Statista.com կայքի տվյալներով՝ 2006-2013 թվականին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ավելի քան 130.000 մարդու կյանք են խլել, իսկ վերջին 2 տարում ՝ 60.000 ավելի: Սա նշանակում է, որ տարեցտարի ահաբեկչությունը սկսում է իրենից ավելի մեծ վտանգ ներկայացնել և դառնալ մարդկության համար առաջին սպառնալիքը:
Ահաբեկչության դեմ պայքարը գտնվում է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Ավելին, եվրոպական պետությունները նույնպես իրենց հերթին անհատական պայքար են ծավալում: Սրա մասին են վկայում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հանձնարարականը, որով նա Սիրիա ուղարկեց հատուկ հրետանի` ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքար ծավալելու համար:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, խոսելով հակաահաբեկչական պայքարի մասին, նշում է, որ վերջին շրջանում հաճախ տեղի ունեցող ահաբեկչությունները չեն փոխում ԵՄ-ի քաղաքականությունը և ինչքան էլ դժվար է պայքար ծավալել այս չարիքի դեմ, Եվրոպան երբեք չի հրաժարվի «բաց սահմաններից»: Նա նաև նշում է, որ ահաբեկչությանը կարելի է հակադարձել ավելի համախմբված հետախուզական պայքարով:
Երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքը կանխելու համար համայն մարդկությունը պետք է միահամուռ ուժերով պայքարի ահաբեկչություններ իրականցնողների դեմ՝ հանձնիս ԻԼԻՊ-ի:
Լենա Մաթևոսյան