Հորդառատ անձրևներից հետո Բաթումում լողալն արդեն անվտանգ է
Международные новостиՎրաստանի սևծովյան ափին` Բաթումում, փոթորիկը հանդարտվել է և հանգստացողներին թույլատրել են լողալ ծովում, հայտնում է «Новости-Грузия»-ն:
Վատ եղանակը պատուհասել էր Վրաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկին տուրիստական սեզոնի թեժ շրջանում: Աջարիայում փոթորիկը կիրակի երեկոյան գերազանցել էր 5 միավորը: Երկուշաբթի առավոտյան լողափի երկայնքով հայտնվել էին կարմիր դրոշակներ, որոնք զգուշացնում էին այն մասին, որ ծովում լողալը վտանգավոր է:
Բաթումն արդեն վերադարձել է կյանքի սովորական ռիթմին: Վերականգվել են երեկոյան քամուց և հորդառատ անձրևներից վնասված լապտերները, մայթերը և ճանապարհները, որոնք հեղեղվել էին: