Քլինթոնը Թրամփին հաղթում է «վիճելի» նահանգներում. Washington Post
Международные новостиԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնն իր մրցակից Դոնալդ Թրամփին հաղթում Է այսպես կոչված «վիճելի» նահանգներում եւ նրան աննշան տանուլ Է տալիս ավանդական «հանրապետական տարածքում»: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ի երեկոյան այս եզրակացությանն Է հանեել Washington Post թերթը՝ վերլուծելով հասարակական կարծիքի մի շարք հարցումների տվյալները:
Մասնավորապես, խոսքը վերաբերում Է յոթ «հանրապետական» նահանգների՝ Միսուրիի, Ջորջիայի, Տեխասի, Քանզասի, Արիզոնայի, Ինդիանայի եւ Հարավային Կարոլինայի նահանգներին: Դրանցում, հրատարակության տվյալներով՝ վերջին ինը նախընտրական արշավների ընթացքում հանրապետականները շահել են 63-ից 58 անգամ: Ըստ որում 1996 թվականից այդ նահանգներում դեմոկրատներին հաջողվել Է սոսկ մեկ հաղթանակ տանել՝ 2008 թվականին Ինդիանայում:
Մինչդեռ այժմ Թրամփի համար այնտեղ պատկերն այնքան Էլ գրավիչ տեսք չունի: Առայժմ, ինչպես նշում Է թերթը, միլիարդատիրոջ առաջատարությունը բավական հեղհեղուկ Է՝ 2-ից մինչեւ 6 տոկոս: Իսկ Ինդիանայում կողմերի դիրքերն առայժմ հավասար են:
Միեւնույն ժամանակ, հրատարակության տվյալներով՝ Քլինթոնը ժողովրդականությամբ մրցակցից առաջ Է 10 վիճելի նահանգներում, որոնցում ընտրությունների ժամանակ ծավալվում Է հիմնական պայքարն ընտրողների ձայների համար: Ընդ որում, դրանցից հինգում՝ Կոլորադոյում, Վիրջինիայում, Փենսիլվանիայում, Վիսկոնսինում եւ Նյու Հեմփշիրում, նրա առավելությունը կազմում Է 9 – 11 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: