Սիրիական բանակը հարձակում է սկսել Հալեպի հարավարեւմտյան շրջանում
Международные новостиՍիրիայի կառավարական զորքերի առաջապահ ջոկատները գրոհում են ահաբեկիչների դիրքերը երկրի ռազմաօդային ուժերի ռազմական ուսումնարանի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հարձակումը ծավալվում Է հրետանային եւ թիկունքային ուսումնարանների ուղղությամբ: Պաշտպանության նախարարության հաստատությունների տարածքի 30-ից մինչեւ 50 տոկոսն արդեն ազատագրված Է ահաբեկիչներից: Սիրիական բանակի օժանդակ խմբերը շարունակում են ժամանել եւ ամրանալ ազատագրված շենքերում:
Զինյալները շարունակում են դիմադրություն ցույց տալ՝ կրակ բացելով դիպուկահարի հրացաններից եւ խոշոր տրամաչափի գնդացիրներից:
Վերջին ամիսներին Հալեպում կատաղի մարտեր են ծավալվել: Օգոստոսի 15-ին շրջապատված զինվալները փորձել են ճեղքել կառավարական բանակի դիրքերը քաղաքի հյուսիսարեւմտյան եւ հարավարեւմտյան շրջաններում: Զինվորականներին հաջողվել Է հետ մղել գրոհները, ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: