Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությունը Սիրիայում հանկարծակիի է բերել ԱՄՆ-ին. New York Times
Международные новостиՀամադանի օդանավակայանից ռուսական ռմբակոծիչների թռիչքը դարձել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր արտասահմանյան պետության առաջին գործողությունը, որը կատարվել Է Իրանի տարածքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times թերթը:
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանի եւ Իրանի ռազմական համագործակցությունն իրենց համար անակնկալ չԷր, բայց տպավորություն Է ստեղծվում, թե իրանական բազայից ռուսական ինքնաթիռների թռիչքը հանկարծակիի Է բերել Սպտակ տան ներկայացուցիչներին, ասված Է հոդվածում:
«Ես կարծում եմ՝ մենք մինչեւ հիմա փորձում ենք գլուխ հանել, թե նրանք (Ռուսաստանը եւ Իրանը) ինչ են անում»,- մեջբերում Է անում թերթը Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքից:
Թեհրանի հետ կնքված համաձայնագրի շնորհիվ Մոսկվան ազատ տարածություն Է ստացել ռազմական գործողությունների սիրիական թատերաբեմում մանյովրի համար եւ ավելացրել Է կրակի հզորությունը, նշել Է հրատարակությունը:
Քաղաքագետները կարծում են, որ նոր համաձայնությունները նաեւ կարող են Ռուսաստանին թույլ տալ ընդլայնել քաղաքական ազդեցության ոլորտը Մերձավոր Արեւելքում: Պատմաբանները եւ ռազմական փորձագետներն, իրենց հերթին, նշում են, որ երկու երկրների պատմության մեջ այդքան սերտ ռազմական համագործակցության նախադեպեր տակավին չեն եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: