Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով
Международные новостиԿալիֆոռնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Սան Բեռնարդինոյի օկրուգում՝ այստեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կրակն ընդհուպ մոտեցել Է բնակելի շենքերին: Աղետի շրջաններից տարհանում են ավելի քան 82 հազար բնակիչների:
Reuters գործակալության տվյալներով՝ չնայած 700-ից ավելի հրշեջների ջանքերին, Կահոն Պասսի շրջանում ավելի քան 120 հեկտար մակերեսով տեղամաս Է այրվել: Կրակի տարածմանը նպաստում են սաստիկ քամին եւ շոգ եղանակը: