Ուկրաինայի նախկին նախագահն առերեսում է պահանջել երկրի ներկայիս ղեկավարների հետ
Международные новостиՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է երկրի գլխավոր դատախազություն` պահանջելով առերսում կազմակերպել ուկրաինացի բարձրաստիճան մարդկանց հետ, այս մասին հայտնել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը:
Նրա խոսքով, միջնորդությունը ներկայացվել է օգոստոսի 16-ին: Հարցաքննությունը ենթադրվում է անցկացնել տեսաուղերձի ռեժիմով:
Համաձայն փաստաթղթի, Յանուկովիչը խնդրում է առերեսում կազմակերպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիի, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի և նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: