Բեն Լադենի որդին կոչ է արել տապալել Սաուդյան Արաբիայի իշխանությունը
Международные новостиՀամզա բեն Լադենը` «Ալ Կաիդա» խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդիներից մեկը, դիմել է Սաուդյան Արաբիայի բնակիչներին` կոչ անելով տապալել թագավորության իշխանությունը, որպեսզի ազատվեն ԱՄՆ-ի ազդեցությունից, փոխանցում է Интерфакс-ը:
Հաղորդվում է, որ աուդիոհաղորդագրությունում, որի ձայնագրման ամսաթիվը պարզված չէ, Համզան կոչ է արել սաուդցի երիտասարդներին միանալ Եմենում տեղակայված «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» խմբավորմանը, որպեսզի ստանան ռազմական գործողություններ վարելու անհրաժեշտ փորձ:
ԱՄՆ իշխանությունները համարում են, որ այդ կազմակերպությունն ամենավտանգավորն է: Այն ձևավորվել է 2009-ին և միավորել է այդ ահաբեկչական կազմակերպության եմենական և սաուդյան ստորաբաժանումները: