Հռոմի պապը սեպտեմբերին կայցելի Վրաստան
Международные новостиՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստան կայցելի պաշտոնական այցով սեպտեմբերի 30-ին, հայտնում է Новости-Грузия-ն` հղում անելով նախագահի վարչակազմին:
«Հռոմի պապի այցը Վրաստան նախատեսվում է սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ: Կողմերն աշխատում են այցի ծրագրի վրա, որը կտարածվի ավելի ուշ»,- հայտնել է Վրաստանի նախագահի վարչակազմի մամուլ ծառայության աշխատակցուհին:
Սուրբ Աթոռը ապրիլին հայտարարել է, որ Հռոմի պապը աշնանը կայցելի Վրաստան և Ադրբեջան Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական և կրոնական իշխանությունների հրավերով: