ԱՄՆ-ի հետախուզությունը առաջին գաղտնի բրիֆինգն է անցկացրել Թրամփի համար
Международные новостиԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցներն ազգային անվտանգության հարցերի շուրջ առաջին գաղտնի բրիֆինգն են անցկացրել Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ազգային հետախուզության տնօրենի վարչակազմի կողմից կազմակերպված բրիֆինգին մասնակցելու հնարավորություն Է ընձեռվում ԱՄՆ-ի երկու հիմնական կուսակցություններից նախագահի թեկնածուներին:
Երկժամյա հանդիպումը կայացել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Նյու Յորքի գրասենյակում:
Այսօրինակ բրիֆինգները կոչված են թեկնածուին նախապատրաստել նախագահի պաշտոնի համար՝ նրան տեղեկատվություն տրամադրել Միացյալ Նահանգների գլոբալ սպառնալիքների վերաբերյալ:
Մինչդեռ, NBC հեռուստաալիքի տվյալներով, Թրամփը ոչ մի տեղեկատվություն չի ստացել հետախուզական գործողությունների եւ լրտեսության մասին:
Թրամփն ինքը չի մեկնաբանել բրիֆինգի ընթացքում լսվածը:
Հետախուզության աշխատակիցների հետ հանդիպումից առաջ նախագահի թեկնածուն պատմել Է, որ նրանց այնքան Էլ չի վստահում:
«Այդ մարդիկ վերջին տասը տարվա ընթացքում այնքան Էլ շատ բան չեն արել մեր երկրի համար: Տեսեք, թե ինչեր եղան այդ տարիներին: Դա աղետ Էր»,-հայտարարել Է նա Fox News հեռուստաալիքին:
Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության անդամները կասկած են հայտնել, որ Թրամփին կարելի Է գաղտնի տեղեկատվություն վստահել: