Դամասկոսում կայացել է Նեջդեթ Անզորի «Դատարանը կտա պատասխանը» ֆիլմի պրեմիերային ցուցադրումը
Международные новостиՍիրիացի նշանավոր ռեժիսոր Նեջդեթ Անզորը, չնայած պատերազմին եւ տնտեսական շրջափակմանը, չի թուլացնում աշխատանքի տեմպերը: Ազգային կինեմատոգրաֆի ֆավորիտն այս տարի նոր ֆիլմ Է նկարահանել «Դատարանը կտա պատասխանը» անվանմամբ: Պրեմիերային ցուցադրմանը ներկա եղած Սիրիայի մշակույթի նախարար Մուհամեդ ալ Ահմեդն այն որակել Է «մեծագույն գլուխգործոց», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պատմել Է «Ալ Վաթան» թերթը, ֆիլմում գլխավոր իրադարձությունները ծավալվում են Հալեպի կենտրոնական բանտում զինված ընդդիմության կազմավորումների կողմից երկրի այս խոշորագույն պատժիչ հաստատության պաշարման պահին: Առավելագույնս ճշմարտացի վերարտադրված մթնոլորտի եւ դերասանական հզոր կերպարների օգնությամբ Անզորը ցույց Է տալիս, թե ինչպես են իրենց պահում մարդիկ այդ օրհասական պայմաններում:
Պաշարված տանջարաններից ճշմարտությունն Է հնչում հակամարտության մասին, սիրիացիների քաղաքացիական դիրքորոշման մասին, որոնք պաշտպանում են իրենց երկրում ազատ ապրելու եւ նրա ապագան որոշելու իրավունքը:
«Ըստ իս, սա ամենաբարձր մակարդակի հոգեբանական կինոնկար Է: Սա լավագույնն Է, ինչը նկարահանվել Է սիրիական կինոարվեստի ողջ պատմության ընթացքում»,-ֆիլմին այս գնահատականն Է տվել մշակույթի նախարարը:
«Ազգային մշակույթը պետք Է հակազդի կրոնական ատելությանը, որը տարածվում Է նրանց կողմից, ովքեր ահաբեկիչներին են ուղարկում Սիրիա»,-ընդգծել Է ալ Ահմեդը:
Պատասխան խոսքում Անզորը կոչ Է արել իր գործընկերներին՝ «կինոխցիկը որպես զենք օգտագործել եւ թշնամուն ջախջախել գեղարվեստական միջոցներով»: Նա հայտնել Է, որ նկարահանումներին բազմաթիվ երիտասարդների Է ներգրավել թատերական ինստիտուտի շրջանավարտներից:
«Ֆիլմը նկարահանվել Է 300 կենդանի վկայությունների՝ մարդկանց հիշողությունների հիման վրա, որոնք վերապրել են բանտի 13-ամսյա պաշարումը»,-նշել Է ռեժիսորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: