19 միջազգային կազմակերպություններ Ադրբեջանի իշխանությունից պահանջել են դադարեցնել բռնաճնշումները երկրում
Международные новостиԱդրբեջանում վերջին օրերին սկսված նոր բռնաճնշումների ալիքն արժանացել է միջազգային հանրության լուրջ արձագանքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, իրավապաշտպան 19 միջազգային կազմակերպությունների կոալիցիան հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանությունից պահանջել են դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները եւ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:
«Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեին 6 շաբաթ մնացած իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել: Նպատակը ընդդիմադիր ձայները լռեցնելն է: Կոալիցիայի անդամ կազմակերպությունները պահանջում են լավացնել երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակը եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին», -ասվում է հայտարարության մեջ:
Կոալիցիայի անդամ կազմակերպություններ են ARTICLE 19, Canadian Journalists for Free Expression, Civil Rights Defenders, Freedom House, Freedom Now, Helsinki Foundation for Human Rights, Human Rights House Foundation, Index on Censorship, Institute for Reporters’ Freedom and Safety, International Media Support, International Federation for Human Rights (FIDH), International Partnership for Human Rights, Netherlands Helsinki Committee, Norwegian Helsinki Committee, PEN America, PEN International, People in Need, Reporters Without Borders, World Organisation Against Torture (OMCT):
Ադրբեջանում սկսված բռնաճնշումները դատապարտել են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Amnesty International-ը, Մարդու իրավունքների տան ցանց միջազգային կազմակերպությունը: