Լուիզիանայում հեղեղման պատճառով 86,5 հազար բնակիչներ օգնության կարիք ունեն
Международные новостиԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի շուրջ 86,5 հազար բնակիչներ, որոնք տուժել են ընդգրկուն հեղեղումների պատճառով, խնդրում են ԱՄՆ-ի կառավարությանը՝ օգնել իրենց:
Այդ մասին օգոստոսի 18-ին Բատոն Ռուժ քաղաքում (Լուիզիանայի նահանգ) կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ազգային անվտա նգության նախարար Ջեյ Ջոնսոնը:
«Ներկայում շուրջ 86,5 հազար բնակիչներ հայտեր են ուղարկել տների եւ վնասված ունեցվածքի վերականգնման գործում իրենց անհատական օգնություն տրամադրելու խնդրանքով»,- ասել է նա: Ջոնսոնը խոստացել է, որ կոնկրետ գումարները կփոխանցվեն հայտերի ստացումից հետո հաշված օրերի ընթացքում:
Նախարարի խոսքով՝ տեսչական ուղեւորության ընթացքում Լուիզիանայի շատ բնակիչներ իրեն գանգատվում էին, որ, պատճառված նյութական վնասից բացի, «կոտրված է իրենց սիրտը, եւ հավատ չի մնացել» գործուն եւ ժամանակին աջակցություն ցուցաբերելու իշխանությունների ընդունակության նկատմամբ:
Նահանգապետ Ջոն Էդվարդսը տարերային աղետն աննախադեպ է համարել Լուիզիանայի նորագույն պատմության մեջ: Նահանգում արտակարգ դրություն է սահմանված, որի գործողության ժամկետը կլրանա միայն սեպտեմբերի 10-ին: Զոհերի թիվը հասնել է 13-ի, վնասվել է շուրջ 40 հազար տուն ու շինություն: Տարհանվել է մոտավորապես 30 հազար մարդ, որոնցից 3332-ը տեղավորված են ժամանակավոր ապաստաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: