Թուրքիայում ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավորը
Международные новостиՊոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության գլխավոր դատավոր Ռուստեմ Յըլմազն այսօր ձերբակալվել է:
Ոստիկանները նրան գտել և բերման են ենթարկել Թուրքիայի Մանիսա քաղաքում, գրում է t24.com.tr-ն։ Յըլմազին ներկայացվել է ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանք:
Այս ձերբակալությունը նույնպես իրականացվել է հուլիսի 15-ի հեղաշրջման տապալված փորձից հետո պետության կողմից առաջնորդվող ոստիկանական հատուկ գործողությունների շրջանակում: