Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը հրաժարական է տվել
Международные новостиԴոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նրա ընկերոջը:
Մանաֆորթի ընկերոջ խոսքով՝ նա հեռանում է «շտաբի հետ ոչ մի խնդիր չունենալով»: Ավելին՝ Մանաֆորթը հայտնել է, որ կաջակցի Թրամփին:
Հրաժարականի դիմումը բավարարվել է: Այդ մասին օգոստոսի 19-ին անձամբ Թրամփն է հայտնել:
Նման քայլի պատճառներն առայժմ անհայտ են: