Հունաստանի ափերի մոտ 50 ներգաղթյալների են փրկել
Международные новостиՄոտ 50 ներգաղթյալներ են փրկվել այն բանից հետո, երբ նրանց նավը սկսել է խորտակվել Հունաստանի ափերի մոտ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները` տեղի ոստիկանությանը հղումով:
Նավը հայտնաբերվել է Էգեյան ծովում Պելոպոնես թերակղզու շրջանում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին Հունաստան ժամանող անօրինական փախստականների քանակը սկսել է աճել: Օրինակ, հինգշաբթիից ուրբաթ հունական կղզիներ, հիմնականում` Լեսբոս, ժամանել է 261 փախստական, մինչդեռ նախորդ շաբաթ նրանց քանակը չէր գերազանցում օրական 150 մարդը: