ՌԴ Կրասնոյարսկի ճամբարներից մեկից 17 երեխա թունավորմամբ հոսպիտալացվել է
Международные новостиՍուր թունավորմամբ ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել ՌԴ Կրասնոյարսկի մարզի «Сокол» ճամբարից, հայտնում է «Коммерсантъ»-ը` ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային ներկայացուցիչ Օլգա Դեգիդին հղումով:
«17 երեխա և 4 մեծահասակ է թունավորմամբ հոսպիտալացվել ճամբարից Աչինսկ և Նազարով քաղաքների հիվանդանոցներ»,- հայտնել է նա:
«Сокол» ճամբարում տեղի ունեցած դեպքի առթիվ ստուգումներ են անցկացվում: