Թեհրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր զենիթհրթիռային համալիր
Международные новостиՕգոստոսի 21-ին Իրանը պաշտոնապես ներկայացրել է «Բավար 373» սեփական արտադրության նոր շարժական զենիթհրթիռային համալիրը, հայտնում է Mehr գործակալությունը:
Համալիրը սարքավորված է ալեհավաքային ճաղերով ռադիոտեղորոշիչ կայանով, որը նման է ռուսական 99Լ6 -ին: Զենիթհրթիռային համալիրը գտնում է աէրոդրոմային թիրախները ու միջին ու մեծ հեռահարության բալիստիկ հրթիռները:
ԶՀՀ-ն ներկայացվել է Իրանի պաշտպանության նախարարության ավիատիեզերական արդյունաբերության կազմակերպության շենքում՝ երկրի նախագահ Հասան Ռոհանիի ու պաշտպանության նախարար Հոսեյն Դեխկանի ներկայությամբ:
Մասնագետները նաեւ պատմել են առաջին իրանական տուրբոռեակտիվ շարժիչի, կործանիչների, տրանսպորտային օդանավերի, ուղղաթիռների ու անօդաչուների ստեղծման պրոցեսի մասին:
Իրանցի զինվորականները 2010-ի փետրվարին էին հայտարարել, որ սկսում են սեփական զենիթհրթիռային համալիր մշակել, որն իր հնարավորություններով համադրելի կլինի «Էս300»-ի հետ:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեխգանը օգոստոսի 20-ին հայտարարել էր, որ Թեհրանը ստացել է ռուսական Էս 300 ԶՀՀ հիմնական մասը ու սպասում է մնացած համալիրների մատակարարումներին այս ամսվա ընթացքում:
Իրանին «Էս 300» մատակարարելու պայմանագիրը կքնվել է 2007-ին: Սակայն դրա կատարումը դադարեցվել էր 2010-ի հունիսի 9-ին ՝ ՄԱԿ-ի ԱԽ 1929 բանաձեւով, որով արգելվել էր Իրանին ժամանակակից սպառազինումների, այդ թվում հրթիռների ու հրթիռային համալիրների մատակարարումը: Անցած տարվա ապրիլին ՌԴ ննախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկեց Իրանին «Էս 300» մատակարարումների արգելքը ու նույն տարվա նոյեմբերին պայմանագիրը ուժի մեջ մտավ: