Վրաստանում մարիխուանայի օրինականացման կողմնակիցները ոստիկանության հետ ծեծկռտուք են սարքել
Международные новостиՎրաստանի արևմտյան Սամտրեդիա քաղաքում տեղի է ունեցել մարիխուանայի օրինականացման կողմնակիցների ընդհարում ոստիկանության հետ: Այդ մասին հայտնել է lenta.ru-ն:
Երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել՝ կապված 22-ամյա Դեմուր Ստուրուայի ինքնասպանության հետ, որը մահվանից առաջ երկտող է գրել, որով հայտնել է, որ ինքնասպանություն է գործում իրավապահ մարմինների ճնշման հետևանքով:
Հանրահավաքի մասնակիցները պայթեցրել են ձայնային նռնակներ և ծխարձակող ռումբեր, ինչպես նաև ոստիկանական մեքենաները ներկել են սպիտակ:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են խանգարել ցուցարարներին: Ձերբակալվել է 1 մասնակից, ում դեմ մեղադրանք են ներկայացրել «ուրիշի գույքը փչացնելու» հոդվածով: