Գերմանիան խստացրել է հսկողությունը Շվեյցարիայի սահմանում
Международные новостиԳերմանիայի իշխանությունները խստացրել են հսկողությունը Շվեյցարիայի սահմանում, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Շվեյցարիայի ֆինանսների նախարար Ուլի Մաուրերին, ում պատասխանատվության տակ է գտնվում սահմանապահ ծառայության աշխատանքը:
«Գերմանիան հետևողականորեն ամրացնում է Շվեյցարիայի հետ սահմանը: Ակնհայտ է, որ Գերմանիան հեռացել է հյուրընկալ քաղաքականությունից»,- հայտարարել է նախարարը կուսակցության նիստում:
Նրա խոսքով` Բեռլինը սահման է ուղարկել լրացուցիչ 90 սահմանապահ և 40 ոստիկան: Վերահսկողության ուժեղացման մասին տեղեկատվությունը հաստատել են Շվեյցարիայի ֆինանսների նախարարությունում և Գերմանիայի ՆԳ նախարարությունում: