Գազիանթեփում հարսանիքի ժամանակ պայթյուն կազմակերպած մահապարտը դեռահաս էր
Международные новостиԳազիանթեփում հարսանիքի ժամանակ պայթյուն կազմակերպած մահապարտը 12-14 տարեկան դեռահաս էր, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նախօրեին Շահինբեյ թաղամասում հարսանիքի ժամանակ 12-14 տարեկան մահապարտի ինքնապայթյունի հետեւանքով նախնական տվյալներով վիրավորում է ստացել 94 մարդ»,- ասել է Էրդողանը, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Anadolu–ն:
Նա հավելել է, որ ահաբեկչության հետեւանքով 51 մարդ է զոհվել: Հիվանդանոցներում 60 տուժածներ կան, որոնցից 17-ի վիճակը ծանր է:
Ավելի վաղ հայտնել էին, որ պայթյունը որոտացել էր այն պահին, երբ մարդկանց մեծ խումբ փողոց էր դուրս եկել՝ հարսանեկան խնջույքն այնտեղ շարունակելու: