Գերմանիայի ՆԳՆ-ն կպարտավորեցնի քաղաքացիներին սննդի և ջրի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար
Международные новостиԳերմանիայի ՆԳՆ-ն մտադիր է երկրի քաղաքացիներին հայտարարել աղետի կամ հարձակման դեպքերի համար հավելյալ սննդի և ջրի պաշարներ հավաքելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` նման դրույթը ներառված է «Քաղաքացիական պաշտպանության հայեցակարգում», որը գերատեսչությունը կքննարկի Գերմանիայի կառավարության հետ:
Ներքին գործերի նախարարության պահանջը քաղաքացիների նկատմամբ պայմանավորված է զգուշության անհրաժեշտ պայմաններով, որոնք մարդիկ պետք է նախաձեռնեն գոյության համար վտանգ ներկայացնող իրավիճակներում հայտնվելիս, ինչն ապագայում չի կարելի բացառել: