Ղրղզստանի նախագահը պահանջել է ուժեղացնել երկրի սահմանային անվտանգությունը
Международные новостиՂրղզստանի նախագահը պահանջել է ուժեղացնել երկրի սահմանային անվտանգությունը։
Ղրղզստանի պետական սահմանային ծառայությունն ավելի վաղ հայտարարել է, որ Ուզբեկստանից 7 ոստիկան ուղղաթիռից վայրէջք է կատարել ղրղզա-ուզբեկական սահմանի չհամաձայնեցված՝ Ունկուր-Տոո հատվածում, հայտնում է «Sputnik Ղրղզստան» գործակալությունը:
«Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Այս պահին սահմանային ներկայացուցիչների մակարդակով հեռախոսային բանակցություններ են ընթանում: Ղրղզական կողմը նախաձեռնել է սահմանային ներկայացուցիչների հանդիպում»,- ասված է սահմանային գերատեսչության հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ Ուզբեկստանը ժամանակավորապես փակել է ղրղզա-ուզբեկական պետական սահմանին գտնվող անցակետերը: Ընդ որում, ինչպես հաղորդվում է, երրորդ երկրների քաղաքացիներին թույլ կտրվի անցնել սահմանը սովորական ռեժիմով: Սահմանը հատել կկարողանան նաև հայրենիք վերադարձող Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիները: