ՌԴ ՊՆ-ն չի բացառել Իրանի Համադան ավիաբազայի հետագա օգտագործման հավանականությունը
Международные новостиՌուսական ռազմատիեզերական ուժերի կողմից Իրանում գտնվող «Համադան» ավիաբազայի հետագա օգտագործումը կկարգավորվի փոխադարձ պայմանավորվածություններով և կախված կլինի Սիրիայում ծավալվող դեպքերից: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով` բոլոր ինքնաթիռները, որոնք հարվածներ էին հասցնում գրոհայինների ուղղությամբ Համադան ավիաբազայից, վերադարձել են Ռուսաստան: Կոնաշենկովն ընդգծել է, որ ավիացիան հաջողությամբ իրագործել է իր առջև դրված խնդիրները:
Ռուսական կողմի պնդմամբ` Համադան ավիաբազան օգտագործվել է «կարճաժամկետ համագործակցության պայմաններում իրականացված օպերատիվ միջոցառումների շրջանակներում»:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ ռուսական ուժերը դադարեցրել են Համադան ավիաբազայից թռիչքները դեպի Սիրիա: