Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր կուսակցության նախագահի օգնականին՝ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու համար
Международные новостиԱդրբեջանի ընդդիմադիր կուսակցության նախագահի օգնական Ֆաիգ Ամիրովին ձերբակալել են 3 ամսով մի խումբ մարդկանց գործի շրջանակում, ովքեր մեղադրվում են թուրք ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու համար: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու համար, հաղորդում է АПА գործակալությունը:
«Բինագադինսկի շրջանային դատարանում ուսումնասիրվել է դատախազության միջնորդությունը` Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության նախագահի օգնական, «Ազադլըգ» թերթի տարածման հարցով տնօրեն Ֆաիգ Ամիրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ: Դատավոր Շալալա Հասանովայի ղեկավարությամբ նիստի ընթացքում Ամիրովի նկատմամբ ընտրվել է 3 ամիս ժամկետով կալանքի տեսքով խափանման միջոցը»,- հայտնել է գործակալությունը:
Նշվում է, որ Ամիրովի ավտոմեքենայում հայտնաբերվել են Գյուլենի հետ կապ ունեցող գրքեր: