Ճապոնիայում հինգ մարդ է մահացել շոգի պատճառով
Международные новостиՃապոնիայում շոգ եղանակը վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 5,4 հազար մարդու հոսպիտալացման պատճառ Է դարձել, եւս հինգը մահացել են ջերմահարվածից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին այս մասին հայտնել Է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում Է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառ ույթները:
Օգոստոսի15-ից մինչեւ 21-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում երկրի կենտրոնական մասում հաստատված շոգը թուլացել Է, ուստի հոսպիտալացման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատությամբ կրճատվել են: Իշխանությունների տվյալներով՝ շոգից ամենից հաճախ տառապում են 65-ից բարձր տարիքի մարդիկ:
Ճապոնիայում շոգ եղանակ Է հաստատվել հունիսի կեսերին: Չնայած անձրեւների սեզոնի ավարտին, Տոկիոյում պարբերաբար ամպրոպներ են լինում, եւ այդ ժամանակ տապն ուղեկցվում Է բարձր խոնավությամբ: Միայն հուլիսին եւ օգոստոսին հոսպիտալացվել Է ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: