Ադրբեջանական բանկերը երկրի ԿԲ-ի կազմակերպած արտարժույթի աճուրդում 46 մլն դոլար են գնել
Международные новостиԱդրբեջանական բանկերը երեքշաբթի երկրի Կենտրոնական բանկի կազմակերպած արտարժույթի աճուրդով 46 մլն դոլար են գնել:
Ինչպես հաղորդում է BBC-ն` բանկերի հետաքրքրվածությունը արտարժույթի նկատմամբ պայմանավորված է բնակչության շրջանում պահանջարկի կտրուկ աճով, որի պատճառով որոշ վարկային կազմակերպություններ ստիպված են եղել փոխանակման գործարքների սահմանափակումներ ներմուծել:
Հիշեցնենք, որ նախօրեին մի շարք բանկեր ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել էին ամերիկյան արտարժույթի վաճառքը կամ սահմանափակել առձեռն կատարվող գործարքների ծավալը:
Սահմանափակումներ ադրբեջանական բանկերը սկսել են սահմանել օգոստոսից ի վեր:
Մի շարք տեղի լրատվամիջոցներ հայտնում են, որ այս ամենի ֆոնին ակտիվանում է սև շուկան, որտեղ մեկ դոլարն արդեն վաճառում են երկու մանաթով, մինչդեռ պաշտոնական փոխարժեքը կազմում է 1.68 մանաթ: