Զախարովան պատասխանել է Իրանի պաշտպանության նախարարի քննադատություններին
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իրանի պաշտպանության նախարարի խոսքը, ով քննադատել է պաշտոնական Մոսկվային Համադանի ռազմաբազայի տվյալները բացահայտելու համար: Զախարովայի խոսքով` Ռուսաստանն ուշադրություն է դարձնում միայն իրանական կողմի պաշտոնական հայտարարություններին:
«Ո՞վ, ի՞նչ հայտարարություն: Եկեք խոսենք այն մասին, թե արդյոք այդ հայտարարությունն արտացոլում է երկրի պաշտոնական դիրքորոշումը: Կարծում եմ` դրանից պետք է սկսել: Մենք Իրանի, մասնավորապես Թեհրանի, պաշտոնական դեմքերի հետ կապ ենք պաշտպանում բոլոր մակարդակներով: Մեր գործողությունները համաձայնեցված են»,- ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, ընդգծել է Զախարովան` լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարարի խոսքը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` խոսելով առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների մասին, առաջին հերթին պետք է հասկանալ` արդյո՞ք նրանք ներկայացնում են երկրի պաշտոնական դիրքորոշումը:
«Մենք ելնելում ենք Թեհրանի պաշտոնական հայտարարություններից և մեր գործողությունները համաձայնեցնում ենք պաշտոնական Թեհրանի հետ: Իսկ քաղաքական գործիչների առանձին հայտարարություններ կարող են լինել, քանի որ նրանք քաղաքական գործիչներ են»,- ավելացրել է նա: