Ալ-Կաիդայի առաջնորդը ջիհադականներին խորհուրդ է տվել պատրաստվել պարտիզանական պատերազմի Իրաքում
Международные новостиԱլ-Կաիդայի «Ալ-Շահաբ» քարոզչական թևը հրապարակել է ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ-Զավահիրիի «կարճ ուղերձների շարքի» երրորդ մասը:
Business Insider-ի փոխանցմամբ` վերջին ուղերձում, որը խորագրվել է «Վախեցեք ալլահից Իրաքում», Ալ-Կաիդայի առաջնորդը կանխատեսումներ է անում, որ «Իսլամական պետությունը» կշարունակի տարածքներ կորցնել և պնդելով, որ Իրաքի սուննիները պետք է պատրաստվեն «երկարատև պարտիզանական պատերազմի»` պաշտպանելու իրենց շրջանը նեոպարսկական խաչակրաց շրջափակումից:
Զավահիրին իր 4 րոպեանոց ուղերձում քննադատում է «Իսլամական պետության» մոտեցումը ջիհադականների պայքարին Իրաքում: Նա նաև նշել է, որ Ալ-Կաիդան և ԻՊ-ն բոլորովին տարբեր ռազմավարություններ են որդեգրել: