Հոլանդիայում կուսակցություններից մեկն առաջարկել է փակել մզկիթները և արգելել Ղուրանը
Международные новостиՆիդերլանդներում աջակողմյան Ազատության կուսակցությունը թողարկել է իր նախընտրական ծրագիրը, որում հանդես է եկել հականերգաղթային և հակաիսլամական կարգախոսներով, փոխանցում է segodnya.ua-ն:
Գերտա Վիլդերսի կուսակցության նպատակները ներկայացված են ծրագրում, որը տեղավորվել է մեկ A4 ձևաչափի թղթի վրա:
«Ազատության կուսակցությունը պայքարում է իսլամի դեմ, ցանկանում է փակել ԵՄ սահմանները և միլիարդները, որոնք կխնայվեն, վերադարձնել մարդկանց: Իմ հաղորդագրությունն է Նիդեռլանդներին`Նիդեռլանդները կրկին պետք է մերը դառնան»,- հայտարարել է Վիլդերսը:
Աջակողմյան հոլանդացիների նպատակներից են` ներգաղթյալների զրոյական ընդունում, մզկիթների և մուսուլմանական դպրոցների փակում, Ղուրանի արգելում:
Երկրում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարվա մարտին: