Քիշնևի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ընդդեմ բողոքի ակցիայի մասնակիցների
Международные новостиՔիշնևի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հակակառավարական բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Միջադեպը տեղի է ունեցել Մոլդովայի անկախության 25-ամյակի տոնակատարության ժամանակ, գրում է Корреспондент-ը:
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Քիշնևի կենտրոնում, սակայն միայն մի քանիսն են կարողացել անցնել ոստիկանական շրջափակման միջով հատուկ անցաթղթերով:
Ընդդիմության կողմնակիցները բղավել են «Գողեր» և «Ամոթ» բառերը նախագահ Նիկոլա Տիմոֆտիի և այլ մոլդովացի ղեկավարների հասցեին, որոնք մասնակցել են Մոլդովայի ազգային հերոս Ստեֆան Մեծի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:
Ցուցարար ակտիվիստների մի մասը փորձել է անցնել շրջափակման միջով ռազմական շքերթի ժամանակ:
Արցունքաբեր գազով միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել: Ակցիայի մասնակիցները պահանջել են նախագահի և այլ ղեկավարների հրաժարականը, ինչպես նաև արտահերթ ընտրություններ: