Կարմիր Խաչի ներկայացուցիչները Կիև կժամանեն Ուկրաինայի արևելքում առաքելությունը քննարկելու համար
Международные новостиԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Կիև կժամանեն կառավարության ներկայացուցիչների հետ Ուկրաինայի արևելքում հետագա աշխատանքների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին հայտնել է ՌԻԱ«Նովոստին»՝ հղում անելով Ժնևում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
ԿԽՄԿ-ից հաղորդել են, որ ներկայումս հանձնաժողովի աշխատանքը Ուկրաինայի արևելքում կասեցվել է, «սակայն շատ կարճ ժամնակահատվածով»:
«Մենք լրացոււցիչ կզեկուցենք մեր գործունեության վերսկսման մասին»,- ավելացրել է ԿԽՄԿ-ն:
Հոկտեմբերի 2-ին Դոնեցկում հրետանային ռմբակոծության հետևանքով զոհվել է Կարմիր Խաչի աշխատակիցը: