Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կմեկնեն սեպտեմբերի 4-5-ին
Международные новостиՌուսաստանցի զբոսաշրջիկներով առաջին վարձաչվերթային թռիչքները Թուրքիա կմեկնեն սեպտեմբերի 4 – 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի զբոսաշրջային գործարկուների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
«Առաջին վարձաչվերթը կթռչի սեպտեմբերի 4 – 5-ը»,- ասել Է նա:
Ավելի վաղ մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն Էր հայտնվել, որ Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կկատարվեն սեպտեմբերի 2-ին «Ինտուրիստ» զբոսաշրջային գործարկուի սպասարկյալների համար: Մինչդեռ «Ինտուրիստի» ուղեւորությունների ընտրության կառավարիչը ՏԱՍՍ-ին իրազեկել Է, որ կայքում առաջարկվող ուղեւորությունները Թուրքիա՝ սեպտեմբերի 2-ին թռիչքի ամսաթվով, ներառում են կանոնավոր, այլ ոչ թե վարձաչվերթային թռիչքները: