Ֆրանսիայում կտրուկ ավելացել Է ոստիկանությունում ծառայել ցանկացողների թիվը
Международные новостиԱնցյալ տարվա նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի ազգային ոստիկանությունում ծառայել ցանկացողների թիվն զգալիորեն ավելացել Է:
Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցչին:
Ինչպես հեռուստաալիքին պատմել Է հեռահաղորդակցությունների վարչության աշխատակից Կամիյ Շեզը, անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում եւ Սեն Դենիում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո երկրի իշխանությունները հայտարարել են ոստիկանությունում ծառայության ընդգրկուն հավաքագրում սկսելու մասին:
«Անցած հունվարին մենք կազմակերպեցինք հատուկ քննություն: 36 հազար մարդ ցանկացավ մասնակցել քննությանը, դա գրեթե 50 տոկոսով ավելի Է, քան սովորաբար լինում Է»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ ընդամենն այս տարի ազգային ոստիկանությունը ծառայության Է ընդունել 5 հազար նորակոչիկների:
«Դա սովորականից տասն անգամ ավելի Է»,-հավելել Է Շեզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: