Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Իրաքում քրդերի դիրքերին
Международные новостиԹուրքիայի զինված ուժերի չորս ռազմական կործանիչներ օգոստոսի 29-ին կրակ են բացել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) պատկանող դիրքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական կողմի տվյալներով` նրանք ոչնչացրել են քուրդ զինյալների դիրքերը` զգալի վնասներ պատճառելով նրանց: