Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 08.14-ին Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժ.06.50-ի սահմաններում Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհի 4-րդ կմ-ում այրվել է «ՎԱԶ-2105» մակնիշի CB 912 P 777 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 51-ամյա Գևորգ Ցանցատանյան):
Ավտոմեքենայի հրդեհաշիջումը իրականցրել է ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի փրկարար ծառայությունը. տուժածներ չկան: