Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չի համարում
Международные новостиԹվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթինգերը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր է միայն Էրդողանից հետո: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Օթինգերը խոսել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում:
«Ներկայիս պայմաններում անդամակցությունն առաջիկա տասը տարիներին իրատեսական չի երևում»,- հավելել է նա:
Օթինգերն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ մինչև 2016 թվականի հոկտեմբերը վիզային ռեժիմի դյուրացման մասին Թուրիայի պահանջին` ասելով որ դա դեռևս հնարավոր չէ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարՄևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի վերջ իրենքակնկալում են վիզային ռեժիմի դյուրացումԵվրամիության հետ: «Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը կկատարի իր խոստումը: ԵՄ-ն Թուրքիային վիզային ռեժիմիդյուրցում է խոստացել, ինչպես նաև ֆինանսական աջակցություն Թուրքիայում գտնվող սիրիացիներին: Չնայած Էգե յան ծովումանկանոն ներգաղթը հսկողության տակ առնելու անհրաժեշտությանը, չի երևում, որ ԵՄ-ն ցանկանում է կատարել իր խոստումը:Եթե ԵՄ-ն չկատարի իր պարտավորությունները, Թուրքիան միայնակ չի կարողանա շարունակել դեպի Եվրամիություն անկանոններգաղթը կասեցնելու գործը: Ակնկալում ենք, որ ամենաուշը մինչև 2016 թվականի հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիներիհամար վիզային ռեժիմի դ յուրացում կլինի»,- ասել է Չավուշօղլուն: