British Airways ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերը դեպի Իրան
Международные новостиԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական British Airways (BA) ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերը դեպի Իրան, որոնք դադարեցվել էին 2012 թվականի հոկտեմբերին: Այդ մասին նշված է ընկերության կայքում:
Սեպտեմբերի 1-ից ընկերությունը շաբաթական վեց չվերթ կիրականացնի դեպի Թեհրան: Ավիաընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ չվերթեր իրականացնել ամեն օր:
Առաջին օդանավը մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ին: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը կարևոր ուղղություն է British Airways-ի համար:
Ավելի վաղ ութամյա դադարից հետո դեպի Թեհրան իր չվերթերը վերսկսել էր ֆրանսիական Air France ավիաընկերությունը: