Վաշինգտոնը 17 մարդու է ներառել Ուկրաինայի հարցով հակառուսական պատժամիջոցների ցուցակում
Международные новостиՎաշինգտոնը Ուկրաինայի հարցով հակառուսական պատժամիջոցների ցուցակում 17 ֆիզիկանան անձանց է ներառել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախարարության հայտարարության մեջ:
Նրանց թվում, մասնավորապես, ընդգրկվել են ղրիմյան կառավարության 8 նախարարներ, ինչպես նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և Քննչական կոմիտեի վարչությունների ղեկավարներ:
Պատժամիջոցների են ենթարկվել Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Միխայիլ Շերեմետը, ներքին քաղաքականության, տեղեկատվության և կապի, գույքի, վառելիքի և էներգետիկայի, տնտեսական զարգացման, ֆինանսների, արդյունաբերության նախարարները:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների մի շարք նախարարների և ռուս դիվանագետ Գեորգի Մուրադովի նկատմամբ: