Թուրքական ոստիկանությունը ցրել է Սիրիայի հետ սահմանին բողոքող ցուցարարներին
Международные новостиԹուրքիայի անվտանգության ուժերը սեպտեմբերի 2-ին ցրել են Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելու դեմ բողոքի ցույցի մասնակիցներին:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով անանուն աղբյուրը, բողոքի ցույցերն անց են կացվել Թուրքիայի սահմանի մոտ` սիրիական Քոբանի քաղաքի հետ սահմանային տարածքում:
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում, որպեսզի կանխի ահաբեկիչների և փախստականների անօրինական ներխուժումը երկիր: Պատի կառուցման համար հատկացվել է 88 մլն դոլար: 3 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ պատը պետք է Սիրիայից բաժանի վեց թուրքական նահանգ: