Սինգապուրում Զիկա վիրուս է հայտնաբերվել 189 մարդու մոտ
Международные новостиՍինգապուրում ևս 38 Զիկա վիուսով վարակի դեպք է արձանագրվել: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ ընդհանուր վարակվածների թիվը երկրում կազմել է 189 մարդ: Ըստ աղբյուրի՝ վարակվածների թվում երկու հղի կին կա: Սինգապուրի առողջապահության նախարարությունը վիրուսի առաջին դեպքն արձանագրել է օգոստոսի 27-ին: Զիկան տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում: