Պարագվայում սպառնում են սպանել նախագահին
Международные новостиՊարագվայի անվտանգության ծառայությունները աշխատանքի ուժեղացված ռեժիմի են անցել՝ կապված երկրի նախագահ Օրասիո Կարտեսի նկատմամբ մահափորձի սպառնալիքների հետ: Այս մասին հայտնել է թմրամիջոցների դեմ պայքարի ազգային դեպարտամենտի ղեկավար Ուգո Վերան: «Հայտարարվել է ահազանգի կարմիր մակարդակ: Բրազիլացի վարձու մարդասպանը գտնվում է երկրում, որպեսզի մահափորձ կատարի նախագահի դեմ»,-գրել է Վերան «780 АМ» ռադիոյի կայքում: Պարագվայի ՆԳ նախարար Ֆրանսիսկո դե Վարգասն իր հերթին նշել է, որ նախապատրաստվող մահափորձը կարող է կապ ունենալ բրազիլացի թմրաբարոն Ժարվիս Շիմենես Պավանին ավելի խիստ ռեժիմի բանտ տեղափոխելու հետ: Վարգասի խոսքով, հարձակման թիրախ կարող են դառնալ նաեւ նախագահի հարազատները կամ նրա կառավարության անդամները: