Հարավային Կորեայի նախագահ. Միջազգային հանրությունը պետք է ԿԺԴՀ-ին ստիպի հրաժարվել միջուկային ծրագրից
Международные новостиՀյուսիսային Կորեան անընդհատ կատարելագործում է իր միջուկային եւ հրթիռային ներուժը` երկու շաբաթը մեկ բալիստիկ հրթիռներ արձակելով: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն` հավելելով, որ հյուսիսկորեական խնդիրը «տարածաշրջանում ամենալուրջ սպառնալիքն է», հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով, միջուկային փորձարկումից հետո Հյուսիսային Կորեան արդեն 19 բալիստիկ հրթիռ է արձակել: «Նշանակում է` նա հրթիռներ է արձակել ամեն երկու շաբաթը մեկ, ինչը գերազանցում է Կիմ Չեն Իրի կառավարման օրոք` 18 տարվա ընթացքում արձակումների քանակը»: Նրա խոսքով, ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը սպառնալիք է ներկայացնում նավերի համար, այդ թվում` նրանց, որոնք Վլադիվոստոկ են ուղեւորվում:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել ԿԺԴՀ-ին ստիպել, որ հրաժարվի միջուկային ծրագրից: «Եթե այժմ մենք չկարողանանք խոչընդոտել միջուկային զենքի մշակմանը, ոչ հեռու ապագայում հյուսիսկորեական միջուկային սպառնալիքը իրականություն կդառնա: Որպեսզի Փհենյանը միջուկային ծրագրից հրաժարվելու որոշում կայացնի, կարեւոր է նրան միասնական ուղերձ հղելը», - ասել է Պակ Կին Հեն: «Անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի 2270 բանաձեւի հստակ իրականացում, որպեսզի Հյուսիսային Կորեան այլընտրանք չունենա, բացի միջուկային ծրագրից հրաժարումը: Անհրաժեշտ է, որ Հյուսիսային Կորեան վերադառնա բանակցությունների սեղանի մոտ իր պետության ապագա զարգացման համար», - նշել է Հարավային Կորեայի նախագահը: