Եկատերինբուրգում հրաձգության հետևանքով 6 մարդ է տուժել
Международные новостиՌԴ Եկատերինբուրգ քաղաքի կենտրոնում հրաձգության հետևանքով 6 մարդ է տուժել, հայտնում է Սվերդլովսկի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Վիրավորները հոսպիտալացվել են:
Ոստիկանությունում նշել են, որ հրաձգության մասին հաղորդագրությունը ստացվել է 17:00-ին դեպքի վայրից: Պատահածի հանգամանքներն անհայտ են:
Հաղորդվում է, որ տուժածների շարքում կա 17-ամյա դեռահաս: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը: