Ասադը Դամասկոսում ընդունել է Բրիտանիայի պատվիրակությանը
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է Մեծ Բրիտանիայի պատվիրակությանը, հայտնում է սիրիական ազգային SANA գործակալությունը:
Գործակալությունը հայտնել է, որ պատվիրակության մեջ են եղել «լորդերի պալատի անդամներ, ինչպես նաև կրոնական գործիչներ և ակադեմիկոսներ»: Նրանց անուններն ու պաշտոնները չեն նշվում:
«Բրիտանիայի պատվիրակության անդամները հայտարարել են, որ իրենց այցը Սիրիա և սիրիացի պաշտոնյաների և քաղաքացիների հետ հանդիպումը կարող է օգնել փոխանցելու ճշմարտությունը և փոխելու բրիտանական կառավարության սխալ կարծիքը Սիրիայում տեղի ունեցողի վերաբերյալ»,- նշում է սիրիական գործակալությունը:
Ասադը իր հերթին նույնպես նշել է, որ այդպիսի այցերը պետք է «օգնեն հստակեցնելու պատկերը» և «բացահայտելու արևմտյան ԶԼՄ-ների կեղծիքները»: