Brexit-ի դեպքում ճապոնական ընկերությունները Բրիտանիայից կհանեն իրենց շտաբ-բնակարանները
Международные новостиՃապոնիայի կառավարությունը նախազգուշացրել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, ապա ճապոնական ընկերությունները հնարավոր է, որ իրենց շտաբ-բնակարանները կհանեն Բրիտանիայից, հայտնում է BBC-ն:
Ճապոնիայի ԱԳ նախարարության զեկույցում ասված է, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ ԵՄ օրենքները դադարեն տարածվել Մեծ Բրիտանիայի վրա:
Բրիտանիայում շուրջ 140 հազար մարդ աշխատում է ճապոնական ընկերություններում:
BBC-ի փոխանցմամբ` Բրիտանիայի կառավարությունը այդ զեկույցի տեքստը ստացել է այս շաբաթ: