Աբեն Նազարբաևին հրավիրել է Նագասակի
Международные новостиՂազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ և քննարկել առևտրա-տնտեսական, քաղաքական և մշակութա-հումանիտար ոլորտներում կապերի խորացման հեռանկարները, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Նազարբաևի մամլո ծառայությանը:
«Աբեն Նազարբաևին հրավիրել է Ճապոնիա՝ այս տարի սպասվող այցի ընթացքում այցելելու Նագասակի, նշելով մեր երկրի նշանակալի ներդրումը միջուկային սպառազինության կրճատման գործում»,- ասված է հաղորդագրությունում: