Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունեցող 14 հազար ուսուցիչ կա. Յըլդըրըմ
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենց տվյալներով` երկրում գյուլենականների հետ կապ ունեցող շուրջ 14 հազար ուսուցիչ կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել է, որ հետաքննությունը ցույց կտա, թե կասկածվողներից քանիսն են անմիջական կապի մեջ գյուլենականների հետ: Յըլդըրըմը հայտնել է, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ իրենք հարցը քննարկել են ազգային կրթության նախարարության հետ և համաձայնության եկել, որ կասկածների հաստատման պարագայում բոլոր այդ ուսուցիչները կհեռացվեն աշխատանքից:
Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգումվտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենինմեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմականհեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենն ի սկզբանե հերքել է հեղաշրջման փորձին իր մասնակցությունը:
Հուլիսի 15-ից հետո թուրքական իշխանությունները երկրում գյուլենականների իսկական որս են սկսել: