ՄԱԿ-ը Թեհրանին խնդրում Է օգնել սիրիացիներին մարդասիրական օգնություն հասցնելու գործում
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի եւ Աֆրիկայի հարցերով տեղակալ Հուսեյն Ջաբեր Անսարիի հետ սեպտեմբերի 5-ին քննարկել Է Սիրիայի պաշարված շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության աղբյուրը:
«Օ՛Բրայենը պաշտոնապես խնդրել Է Իրանին՝ աջակցություն ցուցաբերել Սիրիայի պաշարված շրջանների կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու գործում»,-հայտարարել Է աղբյուրը:
Օ՛Բրայենը Թեհրան Է ժամանել սեպտեմբերի 4-ին եւ արդեն հանդիպում Է ունեցել երկրի ներքգործնախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի եւ Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ:
Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը սեպտեմբերի 5-ին Թեհրանում մամուլի ասուլիս կանցկացնի, որտեղ կպատմի իր այցի արդյունքների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: